Գանձան ֆուտբոլի «Սիրողական լիգայում» 2 -րդ հորիզոնականում է

Գանձան ֆուտբոլի «Սիրողական լիգայում» 2 -րդ հորիզոնականում է

Հոկտեմբերի 4 -ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի ֆուտբոլի թիմը տարածաշրջանում անցկացրել է 2 -րդ հանդիպումը՝ Սիրողական Լիգայում (მოყვარულთა ლიგა):

Առաջնությանը մասնակցում են 4 թիմեր, 4 քաղաքներից՝ Մեսխեթին Ախալցիխեյից, Արագվան Ախալքալաքից, Գանձան Նինոծմինդայից, Վարձիան Ասպինձայից (მესხეთი, არაგვა, განძა, ვარძია):

Նշենք, որ խաղերը տեղի են ունենում շրջանաձեւ, որտեղ բոլոր թիմերը պետք է հանդիպեն միմյանց:

Մենք հեռախոսազրույց ունեցանք Գանձայի թիմի խաղացողներից մեկի հետ, ով պատմեց. «Առաջին հանդիպումը տեղի ունեցավ տանը, մեր խաղադաշտում, որտեղ մենք ընդունեցինք Ասպինձայի Վարձիա թիմին եւ հաղթանակ տարանք 1-0 հաշվով, իսկ հաջորդ հանդիպմանը հյուրընկալվեցինք Ախալցիխեյում որտեղ Մեսխեթիի թիմին պարտվեցինք 2-0 հաշվով: Ներկա պահին մենք ունենք 3 միավոր եւ խմբում զբաղեցնում ենք 2 -րդ հորիզոնականը: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ եւ մեր թիմը կընդունի Ախալքալաքի Արագվա թիմին»:

Լուսանկարները վերցված է მოყვარულთა ლიგა (სამცხე-ჯავახეთის ლიგა) ֆեյսբուքյան էջից: