Հեշտիա գյուղում գրանցվել է կորոնավիրուսի 1 դեպք

Հեշտիա գյուղում գրանցվել է կորոնավիրուսի 1 դեպք

Հոկտեմբերի 9-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է ևս մեկով:

Կորոնավիրուսի նոր դեպքը հայտնաբերվել է Հեշտիա գյուղի բնակչուհու մոտ: Դեպքը կապված է Ախալքալաքի կլաստերի հետ:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, գրանցվել էր կորոնավիրուսով վարակվածության ևս 4 դեպք: Այս պահի դրությամբ Նինոծմինդայում վարակակիրների ընդհանուր թիվը 13 է:

Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնը իրավիճակը հսկողության տակ է վերցրել և իրականացնում է համապատասխան միջոցառումներ: