Արա Բաբլոյանը Վրաստանում եւ Հայաստանում գների տարբերության մասին. հարցը ԱԱՀ-ն է եւ բուժապահովագրությունը

Արա Բաբլոյանը Վրաստանում եւ Հայաստանում գների տարբերության մասին. հարցը ԱԱՀ-ն է եւ բուժապահովագրությունը

Հայաստանում բժշկական ծառայությունները թանկ են մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը փոքր երկիր է փոքր շուկայով:

Պահանջարկի փոքր ծավալների դեպքում գները, որպես կանոն, բարձր են լինում: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Այն դիտարկմանը, թե Վրաստանում եւս նման օբյեկտիվ խնդիր կա` շուկայի փոքր ծավալը, բայց բուժծառայություններն այնտեղ զգալիորեն ավելի էժան են, նա նշել է, որ Վրաստանում ԱԱՀ չկա, իսկ մեզ մոտ կա եւ մեզ մոտ չկա բժշկական ապահովագրություն, իսկ իրենց մոտ կա:

Արա Բաբլոյանը նշել է, որ ինքը բժշկական ապահովագրության կողմնակից է, եւ այդ հարցը մշակվում է, եւ «ինչ-որ ժամանակահատվածում քննարկման կդրվի»:

Նրա խոսքով, Վրաստանում արդեն ընդունված է այդպիսի օրենք եւ այնտեղ օբյեկտիվորեն աշխատում է բուժապահովագրության համակարգը եւ արդեն ոչ թե հիվանդն է առեւտուր անում բուժհաստատությունների հետ ծառայությունների թանկության պատճառով, այլ ապահովագրական ընկերությունն է փորձում բուժծառայությունների առավելագույն որակ ստանալ նվազագույն գնով:



Opinion, pooling and voting