Կորոնավիրուսի պատճառով Նինոծմինդայում դադարեցվել են սպորտային եւ մշակութային միջոցառումները

Կորոնավիրուսի պատճառով Նինոծմինդայում դադարեցվել են  սպորտային եւ  մշակութային միջոցառումները

Հոկտեմբեր ամսին Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերը համեմատաբար աճել են, այդ թվում՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:

Covid 19 -ի պատճառով Նինոծմինդայում դադարեցվել են սպորտային եւ մշակութային միջոցառումները:

Քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեզ զանգահարեցին Ախալցիխեից եւ ֆեդերացիայից ու զգուշացրին չանցկացնել ոչ մի սպորտային միջոցառում: Մենք ունեինք պլանավորած թենիսի, շախմատի մրցույթ մրցաշարեր, բացի այդ Գանձայի թիմը տարածաշրջանում պետք է մասնակցեր «Մաստեր Լիգայի» առաջնությանը եւ պետք է շարունակեր հերթական խաղը «Սիրողական լիգայի» առաջնությունում, սակայն դրանք նույնպես կանգնեցրեցին: Մեր տղաները ֆուտզալում Վալերի Բդոյանի գլխավորությամբ մարզվում էին, որպեսզի հոկտեմբերի 25 -ին մեկնեին Թբիլիսի, դա էլ զանգեցին եւ հետաձգեցին: Նշեմ, որ դադարեցումները վերաբերվում են նաեւ մշակութային միջոցառումներին: Իսկ թե ինչ է լինելու հետո, դեռեւս անհայտ է»:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքով՝ Վրաստանում լայնամասշտաբ սահմանափակումներ չեն լինելու, քանի որ երկրի տնտեսությունը դրան ուղղակի չի դիմանա:

Հիշեցնենք նաեւ, որ կորոնավիրուս է հաստատվել Նինոծմինդա քաղաքի դպրոցների ուսուցիչների մոտ, որի պատճառով հոկտեմբերի 19-ից Նինոծմինդայի թիվ 1, թիվ 2 և թիվ 3 դպրոցների աշակերտներն անցել են հեռավար ուսուցման:

Մանրամասները լսեք աուդիոյձայնագրությունում.

Radio NOR · Կորանվիրուսի պատճառով Նինոծմինդայում դադարեցվել են սպորտային եւ մշակութային միջոցառումները