Վրաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշում առաջ է անցել երեք տեղով

Վրաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշում առաջ է անցել երեք տեղով

Ինչպես և սպասվում էր, Եվրո 2020-ի փլեյ-օֆֆում Բելառուսի նկատմամբ տարած հաղթանակը և ազգերի լիգայում Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ երկու ոչ-ոքի արդյունքները, նպաստեցին Վրաստանի հավաքականի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում երեք հորիզոնականով առաջ անցնելուն: Մեր ֆուտբոլի հավաքականը վաստակեց 13 միավոր, վարկանիշային աղյուսակում 89-րդ տեղից բարձրացավ 86-րդ (1287 միավոր) ՝ հետ թողնելով Հաիթիին և Իսրայելին: Նշենք, որ Վրաստանի հավաքականը վերջին անգամ լավ դիրքում էր 2012 թվականին, երբ Թեմուր Քեցբաիայի թիմը 10 անընդմեջ պարտություն չկրելու արդյունքում զբաղեցրել էր 73-րդ տեղը:

Առաջ է անցել նաև Եվրո 2020-ի փլեյ-օֆֆի եզրափակիչում մեր մրցակից՝ Հյուսիսային Մակեդոնիան, որը հաղթեց Կոսովոյին և ոչ-ոքի խաղաց Էստոնիայի ու Վրաստանի հետ: Մակեդոնիայի հավաքականը վաստակեց հինգ միավոր և գտնվում է 65-րդ տեղում (1365 միավոր):

Ազգերի լիգայի C2 խմբում իրավիճակն այսպիսին է.

Հյուսիսային Մակեդոնիա 65 (1365)

Վրաստան 86 (1287)

Հայաստան 101 (1215)

Էստոնիա 109 (1185)

Բարձր դիրքերը անփոփոխ են: Առաջին հնգյակը զբաղեցնում են՝ Բելգիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան: