NOR ռադիոկայանի արձանագրած խախտումները և քվեարկության գործընթացը

NOR ռադիոկայանի արձանագրած խախտումները և քվեարկության գործընթացը

Փոկա գյուղի թիվ 32 ընտրատեղամասում, առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ մեր նկարահանող խումբը ֆիքսեց, որ ցուցադրական պաստառը լրացված չէ: Այն լրացվեց NOR ռադիոկայանի լրագրողի կողմից արված նկատողությունից հետո:

Թիվ 32 ընտրատեղամասում գրանցված են 754 ընտրող, իսկ քվեարկությանը մասնակցել էին 59 ընտրող:

Հեշտիայի թիվ 21 ընտրատեղամասում մեր ներկա գտնվելու պահին ընտրատեղամասում էին գտնվում ՛՛Վրացական երազանք՛՛ կուսակցության 4 ներկայացուցիչ: Թիվ 21 ընտրատեղամասում գրանցված են 770 ընտրող, որոնցից 300-ը արդեն կատարել էին իրենց քաղաքացիական պարտքը: