Ախալքալաքի գյուղերի բուժկետերը նոր բուժսարքավորումներով համալրելու համար հայտարարվել է մրցույթ

Ախալքալաքի գյուղերի բուժկետերը նոր բուժսարքավորումներով համալրելու համար հայտարարվել է մրցույթ

Ախալքալաքի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ-տենդեր մունիցիպալիտետի 44 գյուղերի բուժկետերը բժշկական սարքավորումներով համալրելու համար: Այդ նպատակով նախատեսվել է 167, 160 լարի գումար:

Նոր սարքավորումների ձեռքբերման նպատակն է տեղում բնակիչներին բժշկական օգնություն ցույց տալը վերջին հատվածում համավարակով պայմանավորված իրավիճակը թեթևացնելու ուղղությամբ:

Մրցույթով նախատեսված է ձեռք բերել հեռահար ջերմաչափիչ սարքեր մեծահասակների և երեխաների համար, մեծահասակների և երեխաների սրտի ռիթմի էլեկտրոնային մոնիտոր, գլյուկոմետր, նեբուլայզեր և ինգալատոր երեխաների և մեծահասակների համար, ախտահանիչ լուծույթ, մեծահասակների և երեխաների պարանոցի կայունացուցիչ, միանգամյա օգտագործման ձեռնոցներ, դիմակներ, վերքերի առաջնային մշակման վիրաբուժական պարագաների հավաքածու և շատ այլ իրեր և սարքավորումներ:

Մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երակարացվել է մինչև նոյեմբերի 10-ը: