Գիորգի Գախարիան վերադարձել է աշխատանքի

Գիորգի Գախարիան վերադարձել է աշխատանքի

Ես վերադարձել եմ իմ աշխատանքային սովորական ռեժիմին, շնորհակալություն բժիշկներին և ձեզանից յուրաքանչյուրին աջակցության համար, – այդ մասին սոցցանցում գրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Եկեք հոգ տանենք միմյանց մասին», – նշել է Գիորգի Գախարիան:

Գիորգի Գախարիան ապաքինվել է կորոնավիրուսից:

Վարչապետի մամուլի ծառայության տեղեկությամբ, PCR թեստի պատասխանը, որը հանձնել է կառավարության ղեկավարը, բացասական է: Հետևաբար, Գիորգի Գախարիան շարունակում է աշխատանքը սովորական ռեժիմով:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի մոտ կորոնավիրուսը հաստատվել էր նոյեմբերի 2-ին։



Opinion, pooling and voting