Ի՞նչու մրցավարները խաղի կեսից լքեցին Ախալցիխե – Գանձա ֆուտբոլային հանդիպմուը. Վահե Իրիցյան

Ի՞նչու մրցավարները խաղի կեսից լքեցին Ախալցիխե – Գանձա ֆուտբոլային հանդիպմուը. Վահե Իրիցյան

Ի՞նչն էր Ախալցիխե – Գանձա խաղի կեսից չեղարկման պատճառը, ինչու՞ խաղադաշտից հեռացան մրցավարները եւ ե՞րբ կկայանա չեղարկված ֆուտբոլային հանդիպումը:

Վերոնշյալ հարցերի շուրջ, այսօր՝ նոյեմբերի 11 -ին հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության բաժնի պետ Վահե Իրիցյանի հետ, ով պատմեց. «Ֆեդերացիայից մեզ տեղեկացրեցին, որ Գանձա եւ Ախալցիխե չավարտված խաղը որի հաշիվն էր 2 – 2, պետք է տեղի ունենա նորից: Իսկ հստակ օրը դեռ որոշված չէ: Ինչ վերաբերվում է մրցավարներին, ապա նրանց հեռանալու պատճառը իբրեւ անվտանգության բացակայությունն է եղել: Բայց ասեմ, որ անվտանգությունը ապահոված է եղել ոստիկանության կողմից, չնայած նրան, որ ոչ մի արտառոց դեպք խաղի ընթացքում կամ խաղացողների միջեւ տեղի չի ունեցել: Երբ որ երեք մրցավարները խաղից դուրս եկան, 4 -րդ մրցավարը ով խաղից դուրս էր եւ չեր մասնակցում, առանց պատճառի իրավունք չուներ խառնվելու խաղին: Քանի որ այդ մարդը խառնվեց առանց պատճառի, մենք էլ հեռախոսով նկարահանեցինք, որից հետո բոլորը միասին հեռացան: Բայց ֆեդերացիան չնայած ամեն ինչին զգացվում էր, որ պաշտպանում է նրանց, ոչ մի պատժի տեսակ չի էլ ձեռնարկվել»:

NOR ռադիոն նախկինում անդրադրձել էր, որ նոյեմբերի 4 -ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի ֆուտբոլային մարզադաշտում անցկացվել էր «Սիրողական լիգայի» տարածաշրջանային առաջնության եզրափակիչ հանդիպումը՝ Ախալցիխե եւ Գանձա թիմերի միջեւ, որտեղ առաջին խաղակեսը դեռ չավարտված, մրցավարները ովքեր ժամանել էին Թբիլիսիից անհայտ պատճառով հեռացան խաղադաշտից, որի արդյունքում էլ խաղը չեղարկվեց:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային առաջնությանը մասնակցում էին 4 թիմեր, 4 քաղաքներից՝ Մեսխեթին Ախալցիխեյից, Արագվան Ախալքալաքից, Գանձան Նինոծմինդայից եւ Վարձիան Ասպինձայից (მესხეთი, არაგვა, განძა, ვარძია): Խաղին ներկա էր Սամցխե-Ջավախքի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գելա Մաիսուրաձեն: