Վրաստանի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

Վրաստանի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի հետ պատմական հանդիպումից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ, Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը գնահատել է անցած հանդիպումը:

«Ես ներողություն եմ խնդրում խաղացողներից, ֆեդերացիայից, ձեզանից, բոլոր այն մարդկանցից, ովքեր սպասում էին այս հանդիպմանը, իհարկե, խաղի պատասխանատուն ես եմ: Մակեդոնիան անցավ Եվրոպայի առաջնություն, նրանք խփեցին մեկ գոլ և դա բավական էր հաղթելու համար, սակայն Ազգերի լիգայում առջևում երկու խաղ կա»,- հայտարարել է Վլադիմիր Վայսը:

Դրանից հետո վրացի լրագրողների մեծ մասը, ի նշան բողոքի, լքեց դահլիճը: Ընդհանուր կարծիքն այն է, որ թիմը պարտվեց հենց մարզիչի պատճառով, նա չկարողացավ խաղի ընթացքում վերադասավորել թիմը, ուժեղացնել և սրել գրոհները:

Հիշեցնենք, որ Եվրո 2020-ի փլեյ-օֆի եզրափակիչում, Վրաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու մոտ և կորցրեց Եվրոպայի առաջնություն դուրս գալու եզակի հնարավորությունը: 1tv.ge