Ինչպես ընտրել հասած, թարմ և առանց նիտրատների ելակ

Ինչպես ընտրել հասած, թարմ և առանց նիտրատների ելակ

Վաղահաս ելակը վտանգավոր է նրանով, որ այն կարող է պարունակել նիտրատներ ու մի շարք այլ քիմիական նյութեր:

med2.ru-ն ներկայացնում է, թե ինչպես ընտրել բնական պայմաններում աճեցված համեղ ու հյութալի ելակ:

1. Գնահատեք գույնը
Լավ հյութեղ ելակը պետք է վառ կարմիր գույնի լինի: Եթե ելակը մուգ կարմիր է, ապա այն ամենայն հավանականությամբ արդեն սկսել է փչանալ, կամ այն աճեցվել է նիտրատներով:
Իհարկե մեկանգամյա օգտագործման դեպքում այն օրգանիզմին վնաս չի պատճառի, սակայն ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում նման ելակը սառեցնել կամ պատրաստել մուրաբա:
Իսկ եթե ելակի ծայրերը սպիտակ են, ապա դա նշանակում է, որ այն դեռևս չի հասել և կարող է թթվաշ լինել:

2. Ուշադրություն դարձրեք հատապտղի պոչերին
Ելակի որակի ևս մեկ ցուցանիշ է հանդիսանում նրա պոչերը:
Ելակի պոչերի վրա առակ տերևները պետք է լինեն կանաչ ու «մսոտ»: Դա նշանակում է, որ ելակը նոր են հավաքել(մեկ օրից ոչ ավելի ուշ):

Դեղնած պոչերը վկայում են այն մասին, որ ելակը հավաքել են մի քանի օր առաջ և այն թարմ չէ: Խորհուրդ չի տրվում գնել նաև առանց տերևների ելակ, քանի որ դա ևս, ամենայն հավանականությամբ, վկայում է այն մասին, որ հատապտուղը հին է, չէ որ տերևները կարող են «մատնել» հատապտղի թարմության ժամկետը:

3. Ուշադրություն դարձրեք սերմերի վրա
Ուշադրություն դարձրեք հատապտղի մակերեսի վրա առկա սերմերին: Եթե սերմերը ուռուցիկ են, ապա հատապտուղը ամենայն հավանականությամբ դեռևս հասած չէ, իսկ եթե նրանք գտնվում են մի փոքր խորության վրա, ապա դա նշանակում է, որ հատապտուղը լավ հասած է:
Որպեսզի կարողանաք ճիշտ ընտրել ելակ, անպայման ուշադրություն դարձրեք նրա գույնին, պոչերին ու սերմերին և դա թույլ չի տա ձեզ սխալվել ընտրության մեջ:

4. Բույրը
Ելակ գնելիս ցանկալի է նրանից հոտ քաշել, քանի որ լավ հյութալի ելակից պետք է ուժեղ ելակի հոտ գա: Դեռևս չհասած ելակից ևս հոտ է գալիս, սակայն շատ թույլ ու ոչ արտահայտիչ:

5. Հատապտղի չափերը
Ելակի չափերը ամենևին էլ կապված չեն օգտագործված նիտրիտների քանակության հետ, դա ընդամենը կապված է հատապտղի տեսակից:

Գոյություն ունի խոշոր ու մանր տեսակի ելակներ և փոքր տեսակի ելակին ոչ մի տեսակի նիտրիտ չի կարող օգնել դառնալ ավելի մեծ:

Այսինքն ելակի չափը նրա որակի հետ ոչ մի կապ չունի:

health.tert.am



Opinion, pooling and voting