Գանձայի թիմը ֆինալում կմրցի Բորժոմիի թիմի հետ. «Մաստեր Լիգա»

Գանձայի թիմը ֆինալում կմրցի Բորժոմիի թիմի հետ. «Մաստեր Լիգա»

Նինոծմինդայում կայացած «Master League» ֆուտբոլային առաջնության հաղթող Գանձայի թիմը, նոյեմբերի 13 -ին Բորժոմի քաղաքում Ադիգենի թիմի հետ անցկացրեց «Մաստեր Լիգայի» տարածաշրջանային առաջնության հերթական հանդիպումը:

Խաղի հիմնական ժամանակը ավարտվել է 2 – 2, ոչ ոքի: Քանի որ թիմերից մեկը պետք է լքի առաջնությունը, նշանակվել է հետխաղյա 11 մետրանոց, որի արդյունքում Գանձայի թիմը 5 – 4 հաշվով հաղթանակ է տարել:

Գանձա թիմի խաղացողներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Վերոնշյալ խաղը վճռական էր մեր թիմի համար, որովհետեւ մենք պայքարում էինք եզրափակիչ դուրս գալու համար եւ դա մեզ հաջողվեց: Եզրափակչում՝ մեկ շաբաթ անց մրցելու ենք Բորժոմիի թիմի հետ: Եթե հաղթենք ուրեմն կմեկնենք Թբիլիսի, իսկ հաղթող թիմը կստանա գումարային պարգեւ 1000 լարիի չափով»:

Գլխավոր լուսանկարը տրամադրել է Գանձայի թիմի խաղացողը: