Թբիլիսիի մետրոպոլիտենը նորացվում է

Թբիլիսիի մետրոպոլիտենը նորացվում է

Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքներում անվտանգության տեսախցիկներ են տեղադրվելու: Մետրոպոլիտենն արդեն ավարտել է 4 գնացքների նորացման աշխատանքները:

Թարմացված գնացքները ուղևորներին կսպասարկեն արդեն հունիս ամսից: Ինչպես հայտնում է Թբիլիսյան տրանսպորտային ընկերությունը, մեքենավարի մոտ տեսահսկող սարք կտեղադրվի, իսկ բոլոր 4 վագոններում երկուական հսկող սարք:

Վագոններում կհայտնվեն նաև էկրաններ` գովազդային տեսահոլովակների ցուցադրման նպատակով: 2016-ին ծրագրվում է նաև 12 վագոնի կապիտալ վերանորոգում: Դրանցից 4-ն արդեն նորոգվել են:

www.aliq.ge