Օրլովկա գյուղում դպրոցի շինարարությունը շարունակվում է

Օրլովկա գյուղում դպրոցի շինարարությունը շարունակվում է

2020 թվականի մայիսից Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղում նոր դպրոց է կառուցվում:

Դպրոցի կառուցման համար Վրաստանի քաղաքային զարգացման ֆոնդը հատկացրել է 1.000 182 լարի:

Դպրոցը կառուցվում է ժամանակակից ոճով ՝ բոլոր հարմարություններով և նախատեսված է 90 աշակերտի համար: Դպրոցի բակում կլինի մարզադաշտ: Դպրոցը կունենա կենտրոնացված ջեռուցում և սանհանգույցներ: Շինության ընդհանուր մակերեսը 1000 քառ. մետր է:

Ըստ աշղեկ Զուրաբ Մենաբդիշվիլիի, շահագործման հանձնումը նախատեսվում է մինչև 2020 թվականի վերջ, եթե եղանակը չխանգարի: Տանիքի աշխատանքը գրեթե ավարտված է, մնում են բակի դասավորությունը, մարզադաշտի կառուցումը և ճակատի մի մասը: Ինչ վերաբերում է ներքին աշխատանքին, ապա այս օրերին մենք կմիացնենք ջեռուցման համակարգը, և ներքին աշխատանքները կկատարվեեն առանց խնդիրների: Մենք կփորձենք ժամանակին ավարտել շինարարությունը, եթե թույլ տա եղանակը:

Նշենք, որ Օրլովկա գյուղի դպրոցում 70 աշակերտ է սովորում, որը հայ-վրացական է: Այս պահին աշակերտները սովորում են Օրլովկա գյուղի Մշակույթի կենտրոնի շենքում:

Radio NOR · Продолжается строительство школы села Орловка