Առաջիկայում կհայտարարվի մրցույթ Նինոծմինդայի մարզադպրոցում ջեռուցման համակարգ անցկացնելու նպատակով

Առաջիկայում կհայտարարվի մրցույթ Նինոծմինդայի մարզադպրոցում ջեռուցման համակարգ անցկացնելու նպատակով

Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում ջեռուցման համակարգ անցկացնելու համար:

Այդ աշխատանքների իրականացման նպատակով մունիցիպալ բյուջեից հատկացվել է 20,500 լարի գումար: Մրցույթը կայանալու է այս տարվա դեկտեմբերի 1-ին:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ևս Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում ջեռուցման համակարգ անցկացնելու նպատակով մի քանի անգամ հայտարարվել էր մրցույթ, սակայն այն այդպես էլ չէր կայացել մասնակից չունենալու պատճառով:

Հարկ է նաև նշել, որ մարզադպրոցը գտնվում է վթարային վիճակում և հիմնանորոգման կարիք ունի: