Նինոծմինդայում անցկացվում են անվճար պատվաստումներ գրիպի դեմ

Նինոծմինդայում անցկացվում են անվճար պատվաստումներ գրիպի դեմ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները, ովքեր գտնվում են ռիսկային գոտում, անվճար կպատվաստվեն սեզոնային գրիպի դեմ:

Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի խոսքով, պատվաստումները մեկնարկել են նոյեմբեր ամսից: Կենտրոնը արդեն ստացել է 400 բաժին պատվաստանյութ, որոնք կբաշխվեն ըստ գյուղերի:

Սամցխե Ջավախեթիում պատվաստանյութերը բաժանվել են հետևյալ կերպ՝ Ասպինձա՝ 200 բաժին, Նինոծմինդա՝ 400, Բորժոմի՝ 600, Ախալքալաք՝ 450: