Նինոծմինդայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 2 նոր դեպք

Նինոծմինդայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 2 նոր դեպք

Նոյեմբերի 25-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 2 նոր դեպք:

 Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է 7 նոր դեպք, իսկ Սամցխե Ջավախեթիի ողջ տարածքում, ներառյալ վերոնշյալ թվերը, գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 84 նոր դեպք:

Վերջին 24 ժամվա ընթացքում ողջ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3071 նոր դեպք, իսկ 3366 մարդ առողջացել են:

Վերջին 1 օրում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ: