Ինչ օգնություն կտրամադրվի բիզնեսին

Ինչ օգնություն կտրամադրվի  բիզնեսին

Հաշվի առնելով Վրաստանում առկա համաճարակային իրավիճակը, վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը հակաճգնաժամային ծրագրի չորրորդ փուլի շրջանակներում ընդունել է քաղաքացիների և մասնավոր սեկտորի աջակցության նոր փաթեթ:

Բացի այդ, բանկային վարկերը կկարողանան հետաձգել այն օբյեկտներում աշխատող անձինք, որոնց գործունեությունը սահմանափակվում է դեկտեմբեր-հունվար ամիսներին:

Հակաճգնաժամային ծրագրի չորրորդ փուլի համաձայն, բիզնեսի աջակցության փաթեթը կազմում է 515 միլիոն լարի և ներառում է հետևյալը.

  • Եկամտահարկի արտոնություն. 2021 թվականի դեկտեմբեր-մայիս ժամանակահատվածում մինչև 1500 լարի աշխատավարձ ունեցող անձինք կազատվեն մինչև 750 լարի եկամտահարկից: Շահառուների հավանական թիվը՝ 33 հազար ընկերություն և 425 հազար աշխատող: Բյուջե – 260 միլիոն լարի
  • Զբոսաշրջության ոլորտի գույքահարկի արտոնություն – զբոսաշրջության ոլորտը (հյուրանոցներ, ռեստորաններ և նմանատիպ գործունեությանը ներգրավված գույք) 2021 թվականին կազատվի գույքահարկից: Բյուջե – 45 միլիոն լարի
  • 2020 թվականի չորս ամսվա հետաձգված եկամտահարկի զրոյացում – զբոսաշրջության ոլորտում (հյուրանոցներ, ռեստորաններ և նմանատիպ գործունեությանը ներգրավված ընկերություններ) կզրոյացվի մինչև 2020 թ. դեկտմբերի մեկը հետաձգված եկամտահարկը: Բյուջե – 20 միլիոն լարի
  • Շարունակվելու է հյուրանոցների բանկային վարկերի տոկոսների սուբսիդավորումը, ինչպես նաև կգործարկվի ռեստորանների բանկային վարկերի տոկոսների սուբսիդավորումը վեց ամսվա ընթացքում: Շահառուների հավանական թիվը՝ 3700 ընկերություն
  • Միկրո դրամաշնորհների ծրագիր. Ձեռնարկատիրական միկրո դրամաշնորհների ծրագիր է իրականացվում հազարավոր նոր բիզնես ծրագրերի ֆինանսավորման համար (2020 թ. ծրագիր): Բյուջե – 40 միլիոն լարի
  • Վարկերի երաշխավորման ֆոնդ – 2021 թ. վարկերի երաշխավորման ֆոնդը կշարունակի ակտիվ աշխատել, ինչը կօգնի մասնավոր սեկտորին՝ առկա վարկերի վերակազմավորման, ինչպես նաև նոր միջոցների ներգրավման գործում: Բյուջե – 100 միլիոն լարի:

Բանկային վարկերը հնարավորություն կունենան հետաձգել այն ընկերությունները, որոնց գործունեությունը կսահմանափակվի դեկտեմբեր-հունվար ամիսներին:1tv.ge