Պուշկին փողոցում կոյուղագիծը շարքից դուրս է եկել /տեսանյութ/

Պուշկին փողոցում կոյուղագիծը շարքից դուրս է եկել /տեսանյութ/

Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցի կոյուղագծի վթարման հետևանքով կոյուղաջրերը հեղեղել են շրջակա տարածքը:

Մոտակայքում ապրող տների բնակիչների խոսքով, արդեն 10 օր է, ինչ նման իրավիճակ է ստեղծվել: Շրջակայքում գարշահոտ է տարածվել, իսկ կուտակված ջուրը սառնամանիքի պատճառով սահադաշտի է վերածել փողոցի այդ հատվածը:

Մենք կապ հաստատեցինք Նինոծմինդա քաղաքի Ջրամատակարարող ընկերության հետ և տեղեկացրինք խնդրի մասին: Ընկերությունից մեզ խոստացան այսօր ևեթ լուծել խնդիրը: Նշենք, որ այս հատվածում կոյուղագիծը արդեն երկրորդ անգամ է խցանվում և շարքից դուրս գալիս: