Պուշկին փողոցում կոյուղու աշխատանքը ժամանակավորապես վերականգնվել է

Պուշկին փողոցում կոյուղու աշխատանքը ժամանակավորապես վերականգնվել է

Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում կոյուղու աշխատանքը վերականգնվել է: Սակայն Ջրամատակարարող ընկերության աշխատակիցների խոսքով, խնդրին տրվել է ժամանակավոր լուծում:

Նշված հատվածում արդեն մի քանի անգամ բնակիչների անփույթ անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով, ովքեր անասնակուն միացնում էին կոյուղուն, կոյուղին խցանվել է:

Հիշեցնենք, որ Պուշկին փողոցում կոյուղագծի խցանման խնդրի մասին NOR ռադիոն տեղեկացրել էր այսօր կեսօրին: