Դեկտեմբերի 1-ին Նինոծմինդա քաղաքի մի հատվածը կհոսանքազրկվի

Դեկտեմբերի 1-ին Նինոծմինդա քաղաքի մի հատվածը կհոսանքազրկվի

Դեկտեմբերի 1-ին 12:30 -18: 30 ընկած ժամանակահատվածում Նինոծմինդա քաղաքի մի հատվածը կհոսանքազրկվի:

Մասնավորապես կհոսանքազրկվեն Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասը, քաղաքի կենտրոնական հատվածը և Մյասնիկյան փողոցը:

Ինչպես տեղեկացանք «Energo Pro Georgia» ընկերությունից, անջատումների պատճառը բարձրավոլտ էլեկտրասյուների փոփոխման աշխատանքներն են:

Աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի: