Ծերեթելի փողոցում կոյուղու դիտահորերի խնդիրը մնում է չլուծված

Ծերեթելի փողոցում կոյուղու դիտահորերի խնդիրը մնում է չլուծված

Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն հատվածում, Ծերեթելիի փողոցում, կոյուղու դիտահորերը արդեն երկար ժամանակ է գտնվում են անմխիթար եւ քանդված վիճակում:

NOR ռադիոն նախկինում բազմիցս անդրադարձել էր, որ Ծերեթելի փողոցում գտնվող կոյուղու դիտահորերը քայքայված են:

Վերոնշյալ փողոցում բնակվող բնակիչների կողմից կրկին ստացանք բողոքներ եւ արձանգանքներ դիտահորերի քանդված վիճակի համար:

Այդ հարցի վերաբերյալ նախկինում զրուցել էինք Նինոծմինդայի ջրամատակարարման ընկերության պետ Արզուն Գորոյանի հետ ով մեզ պատասխանել էր, որ առաջիկա օրերին կսկսվեն կոյուղու դիտահորերի նորոգման աշխատանքները:

Այսօր՝ դեկտեմբերի 1 -ին հեռախոսազրույց ունեցանք Արզուն Գորոյանի հետ, ով մեզ պատասխանեց. «Արդեն երկար ժամանակ է գրել եւ պատվիրել ենք դիտահորերի թվով 7 կափարիչներ, բայց դեռեւս չեն ուղարկել, թե երբ կգա դա էլ չգիտեմ: Եթե չուղարկեն երկաթյա կափարիչները, հնարավոր է բետոնով սարքել, բայց քանի որ ձմեռ է, իսկ ցրտի պայմաններում էլ բետոնով աշխատելը անհնար է, հավանականությունը էլ ավելի է մեծանում, որ նորից կքանդվի: Ես տեսել եմ դիտահորերի վիճակը, կփորձեմ նորից կապ հաստատել, բայց հնրավոր է, որ չուղարկեն, մեզ մնում է միայն սպասել»: