Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2022 թ. նախատեսված ասֆալտապատումները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2022 թ. նախատեսված ասֆալտապատումները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն հաստատել է գյուղական ճանապարհների ասֆալտապատման նախագծերը, որոնք իրականացվելու են 2022 թվականին:

2022-ին տարածաշրջանային հիմնադրամից նախատեսվում է հետևյալ ճանապարհների ասֆալտապատում.

Մ. Գոնդուրա գյուղից Փ. Գոնդուրա տանող ճանապարհի համար հատկացվում է տեղական բյուջեից՝ 75,000 լարի, իսկ տարածաշրջանային ֆոնդից՝ 1,500,000 լարի:

Տեղական բյուջեով նախատեսված է 125,000 լարի՝ Տամբովկա գյուղ տանող ճանապարհի համար, և 2,375,000 լարի ՝ տարածաշրջանային հիմնադրամից:

Դեպի Ղուլալիս գյուղ տանող ճանապարհի համար տեղական բյուջեից հատկացվում է 65,000 լարի, իսկ մարզային ֆոնդից ՝ 1,235,000 լարի:

Այս ճանապարհների նախագծերի ընդհանուր գումարը կազմում է 5,300,000 լարի:

Ըստ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի, Մ. Գոնդուրա եւՓ. Գոնդուրա ճանապարհի նախագիծը կարող է ավարտվել 2021 թվականին: «Մենք տարածաշրջանային ֆոնդից գումար ենք խնդրել: Եթե ​​ֆինանսներ լինեն, այս ճանապարհը կհարթվի 2021 թվականին»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Запланированное асфальтирование в Ниноцминдском муниципалитете на 2022 год