Ինչու կառուցվեցին բուժկետերը եթե չեն գործում

Ինչու կառուցվեցին բուժկետերը եթե չեն գործում

Կորոնավիրուսի տարածման հետ ինչպես ամբողջ աշխարհում՝ այնպես էլ Վրաստանում առողջապահական համակարգը գերծանրաբեռնվեց։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում իրավիճակը ևս բարդ է։ Հատկապես գյուղերում բնակիչները դժվարանում են չնչին առողջական խնդիրների պատճառով մեկնել քաղաք։ Բնակիչները դժգոհում են, որ որոշ գյուղերում կան կառուցած բուժկետեր սակայն չեն գործում։

Բուժկետերի ոչ աշխատունակ լինելը դժվարացնում է նաև գյուղական բժիշկների աշխատանքը։ Փոքր Խանչալի և Կաթնատու գյուղերի բժշկուհի Քնարիկ Ավագյանը ասաց, որ դժվար է առանց բուժկետի, պատվաստումները ստիպված իր տանն է անում, բացի այդ գյուղեր մեկնելիս կա ճանապարհածախսի խնդիր, եթե գործի բուժկետը, ապա ամեն ինչ ավելի հեշտ կլինի։

Ո՞րն է պատճառը, որ չեն գործում բուժկետերը և հանձնված չեն բժիշկներին.

Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը նշեց. «Երկար ժամանակ բուժկետերը մունիցիպալիտետի հաշվեկշռի վրա չէին, այդ հարցը լուծվեց, հիմա էլ խնդիրը կայանում է նրանում, որ բուժկետերում չկա գազաֆիկացում և հոսանք, այդ խնդիրներն էլ հիմա լուծման փուլում են, իսկ գույքի խնդիր չկա»։
Քաղաքապետը հավելեց. «Նույնիսկ եթե հիմա գործեն բուժկետերը դրանք «Covid 19» -ի հետ կապ չեն ունենա, քանի որ կորոնավիրուսի բուժումը ամբուլատոր պայմաններում չի իրականացվում»։

Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյան

Որքանո՞վ են բժիշկները պատրաստ աշխատել գերծանրաբեռնաված վիճակով, այս պայմաններում.

Բժշկուհի Թերեզայի հետ զրուցելիս նա ասաց, որ իրենք ամբողջովին պատրաստ են և տեխնիկապես և ինֆորմացիայի առումով։ Ավելին՝ մասնակցում են տրենինգների և ստանում գիտելիքներ ու տեղեկություններ համաճարակի մասին։ Բացի այդ բժշկուհին խոսեց տնային պայմաններում բուժվելու մասին, խորհուրդ տալով թե ինչ դեղորայք պետք է ընդունել կորոնավիրուսը հաղթահարելու համար։

Բժիշկ Թերեզա Հովսեփյան

Այս թեմայով նաև զրուցեցինք փորձագետի հետ ով նշեց. «Ոչ ոք չէր սպասում որ առողջապահական համակարգը այսքան կծանրաբեռնվի, ուստի հիմա ստեղծվում են առցանց կլինիկաներ որտեղից պացիենտները կստանան համապատասխան կոնսուլտացիաներ»։

Մանրամասները՝ ծրագրում.

Radio NOR · Ինչու կառուցվեցին բուժկետերը եթե չեն գործում