Քաղաքապետարանի հին մեքենաները կվաճառվեն

Քաղաքապետարանի հին մեքենաները կվաճառվեն

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոն հաստատել է քաղաքապետարանի յոթ հին մեքենաների վաճառքը:

Քաղաքապետարանի էկոնոմիկայի ծառայության պետ Սայաթ Մկոյանը ներկայացրեց, որ բոլոր հին վնասված մեքենաներն անցել են պետական ​​քննություն, որտեղ հաստատվել են մեքենաների գները: Այս մեքենաները երկար տարիներ չեն օգտագործվել, նրանցից շատերը չեն աշխատում, ուստի որոշվել է վաճառել աճուրդում:

Քննության ազգային բյուրոյի գնահատականների համաձայն, մեքենաների գները բաշխվել են հետևյալ կերպ.

MITSUBISI Pajero – արտադրված է 2000 թվականին, գինը՝ 2000 լարի է:

ToYota 4runner – արտադրված է 2000 թվականին , գինը ՝ 10,000 լարի է:

MITSUBISI Montero -արտադրված է 1996 թվականին, գինը 4000 լարի:
MITSUBISI Pajero – արտադրված է 1998 թվականին , գինը 7000 լարի:

UAZ 31514 – արտադրված է 2005 թվականին , գինը 1200 լարի:

MITSUBISI airtrek – արտադրված է 2001 թվականին , գինը 5000 լարի:

GAZ 310290 – արտադրված է 1996 թվականին, գինը 2000 լարի:

Radio NOR · Старые автомобили мэрии будут проданы