Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի վերանորոգումն ավարտվեց

Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի վերանորոգումն ավարտվեց

Ավարտվել է Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի բարեկարգումն ու վերանորոգումը:

Մշակույթի կենտրոնի շենքի վիճակը բարելավելու համար տեղական բյուջեից 28 700 լարի է հատկացվել:

Ծրագիրը նախատեսում և իրականացնում էր տանիքի նորոգում, մի քանի սենյակների նորոգում, 6 պատուհան փոխարինվեց պլաստիկով, շենքը նաև պարսպապատվեց: Ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտվել են:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի մշակութային կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլյանից, չնայած այն բանին, որ այս տարի մի շարք աշխատանքներ ավարտվել են, ընդհանուր մասշտաբի խնդիրներ դեռ կան:

Գայ Ղարսլյանը նաև ավելացրեց, հուսով ենք, որ հաջորդ տարի վերանորոգումը կշարունակվի, ևս մոտ 30 պատուհան պետք է փոխարինել, բեմը նույնպես պետք է նորոգվի:

Այս մասին մենք ավելին իմացանք Նինոծմինդա մշակույթի կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլյանից:

Radio NOR · Завершен благоустройство и ремонт здания Центра культуры Ниноцминды