Վառարանի պայթյունից մահացել է Մեծ Խանչալի գյուղի 75-ամյա բնակչուհին

Վառարանի պայթյունից մահացել է Մեծ Խանչալի գյուղի 75-ամյա բնակչուհին

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին ժամը 14:00-ի սահմաններում ջեռուցման վառարանի պայթյունից մահացել է 75-ամյա բնակչուհի Ն. Ա.-ն:

Ջեռուցիչ վառարանը պայթյունից հետո

Մեր աղբյուրի համաձայն, դժբախտ պատահարը տեղի է ունեցել ջեռուցման համակարգի ընդլայնման բաքի փականը փակ լինելու պատճառով և ճնշման բարձրացումից հետո վառարանը պայթել է, ինչի հետևանքով կինը մահացել է:

Դեպքի վայրում աշխատել են Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները: