«Ազգային շարժման» համագումարին Նիկա Մելիան ընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում

«Ազգային շարժման» համագումարին Նիկա Մելիան ընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում

«Ազգային շարժման» համագումարին Նիկա Մելիան ընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում:

Նիկա Մելիան շնորհակալություն է հայտնել համագումարի մասնակիցներին և դիմել նրանց:

«Տարբեր ժամանակներում «Ազգային շարժումից» շատերն են գնացել և մենք պետք է հարգենք նրանց ընտրությունը, սակայն, բնականաբար, հարց է առաջանում. Ինչպե՞ս է լինում, որ շատերը գնում են, գնացել են նաև մեծերը, սակայն  այս շարժումը ոչ թե թուլանում է, այլ ընդհակառակը ավելի ու ավելի է ուժեղանում, որն է պատճառը, դրա համար կա պարզ բացատրություն. «Ազգային շարժումը» ազգային շարժման շարունակությունն է, դա անհատների շարժում չէ, «Ազգային շարժումը» եվրոպական, ազատ և հաջող Վրաստանի գաղափարն է, ուստի ոչ ոք չի կարող վնասել կամ տապալել այս գաղափարը: Սա անհատների շարժում չէ: Ազգային շարժումն ավելին է, քան կուսակցություն: Այն, ինչ «Ազգային շարժումը» կարողացավ անել 2012 թվականին, նկատի ունեմ իշխանության խաղաղ փոխանցումը, չկարողացավ անել ագահ և արմատավորված «Վրացական երազանքը», իսկ վերջերս էլ ընտրությունները կեղծելով ՝ վերցրեց իշխանությունը: Վրաց ժողովուրդը կուղղի այդ սխալը», – հայտարարել է Նիկա Մելիան:

Նյութի աղբյուր՝ https://1tv.ge/am