«Օգնություն գյուղին» ծրագրով Փոկա գյուղի համար կգնեն մարզական գույք

«Օգնություն գյուղին» ծրագրով Փոկա գյուղի համար կգնեն մարզական գույք

«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետում միայն Փոկա գյուղը մնաց , որտեղ նախատեսված առաջնահերթությունները չեն կատարվել:

Խնդիրն այն էր, որ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում պետք է անցկացվեր մարզական գույքի ձեռքբերման մրցույթ:

Մրցույթը չի կայացել մի քանի անգամ, ինչը հիմք է հանդիսացել «Օգնություն գյուղին» ծրագրի ավարտի ձգձգման համար: Դեկտեմբերի 25-ին Ալեքսանդր Իրիցյանը շահեց մրցույթը 4 768 լարիով, որն ի սկզբանե նախատեսված էր:

Հաղթող մասնակիցը պարտավորվում է տրամադրել նշված մարզագույքը պայմանագիրը կնքելուց հետո 10 օրվա ընթացքում `կաշվե բռնցքամարտի ձեռնոցներ 11 զույգ; բռնցքամարտի պարկ 1,2 մ բարձրությամբ, 32 սմ տրամագծով; բռնցքամարտի սիլիկոնե մանեկեն – 1; դահուկներ – 2 զույգ: