Վրաստանը Ադրբեջանի «Շահ Դենիզ» նախագծից գազ կստանա

Վրաստանը Ադրբեջանի «Շահ Դենիզ» նախագծից գազ կստանա

Վրաստանում 2021 թվականին գազի սպառման կանխատեսվող ծավալը 2020 թ.-ի համեմատ կաճի 6,1%-ով և կկազմի 2,7 միլիարդ խորանարդ /մետր։ Այսպիսին են Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության տվյալները:

Սրա հետ մեկտեղ, Ադրբեջանում «Շահ Դենիզ» գազի հանքավայրի շահագործման ընթացքում առաջին անգամ Վրաստանը որպես տարանցիկ երկիր կստանա 1,015 միլիարդ խորանարդ/մետր գազ:

Խողովակաշարը շահագործման է հանձնվել 2006 թվականին, երկարությունը 970 կիլոմետր է, որից 280 կմ-ն անցնում է Վրաստանի տարածքով: «Շահ-Դենիզ-2» գազահանքի շահագործումից հետո գազատարի ծանրաբեռնվածությունը 9-ից հասել է 16 միլիարդ խորանարդ/ մետրի: Մինչև 2030 թվականը, երբ կմեկնարկի ծրագրի երրորդ փուլը, Վրաստանով կանցնի 8 միլիարդ խորանարդ/մետրը, որից 1,4 միլիարդը կմնա երկրին՝ որպես տարանցման դիմաց վճար:

2020 թ.-ի վերջին Եվրոպան նույնպես միացել է գազամուղին, որն ավելի վաղ ավարտվում էր Թուրքիայում, մասնավորապես, ծրագրվում է գազամատակարարումը սկսել ԵՄ 7 երկրներ, որոնցից Հունաստանը և Ալբանիան ամենամեծ սպառողներն են:

Արտոնյալ արժեքը, որով Վրաստանը Շահ Դենիզից գազ է ստանում որպես տարանցիկ երկիր, գաղտնի է, բայց հայտնի է, որ այն կազմում է մոտ 60 դոլար 1000 խորանարդ/մետր, ինչը 2 անգամ պակաս է երկրի ստացած գազի ընդհանուր արժեքից, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի կողմից ստացված գրեթե ողջ գազը գալիս է Ադրբեջանից, այն բաժանված է տարբեր հատվածների:

Մասնավորապես, կա արտոնյալ գնով ստացված գազ՝ որպես տարանցման դիմաց վճար, և կա Վրաստանի կողմից Ադրբեջանից գնված կոմերցիոն գազ՝ տարանցման մասին համաձայնագրերից դուրս, ընդհանուր հիմունքներով և շուկայական գնով: Ըստ այդմ, գազի միջին գինն ավելի բարձր է, քան տարանցմանը:

Ըստ կանխատեսումների, Ռուսաստանի մասնաբաժինը Վրաստանին գազամատակարարման մեջ կաճի։ Մասնավորապես, քանի որ դեպի Հայաստան տարանցման համար վճարը երկիրը կստանա 18%-ով ավելի ռուսական գազ (200 մլն խորանարդ մետր):

Ինչ վերաբերում է գազի սպառման կառուցվածքին, 2021 թվականին այսպես կոչված «սոցիալական», այսինքն` ամենաէժան գազի մասնաբաժինը կմեծանա (600-ից 655 միլիոն), որը մատակարարվում է բացառապես բնակչությանը: Ընդհանուր առմամբ, բնակչության կողմից գազի սպառումը 1,026-ից կդառնա 1,130 միլիարդ խորանարդ/մետր:

Գազի կորուստների ցուցանիշը մնում է անփոփոխ, որը կազմում է 35 միլիարդ խորանարդ մետր: