Նինոծմինդայի 9 փողոցներ կասֆալտապատվեն

Նինոծմինդայի 9 փողոցներ կասֆալտապատվեն

Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ Նինոծմինդա քաղաքի 9 փողոցների ասֆալտապատման համար 1330`584 լարի գումարի դիմաց:

Նախագիծը նախատեսում է ասֆալտապատել Նինոծմինդայի հետևյալ փողոցները.

Սայաթ-Նովա – 580 մ;

Այվազովսկի – 320 մ;

Իսակով – 330 մ;

Մյասնիկյան – 269 մ;

Գագարին – 600 մ;

Միքելաձե – 220 մ;

Բարաթաշվիլի – 117 մ;

Գինոսյան – 228 մ;

Ջիվանի – 176 մ;

Մրցույթը կկայանա փետրվարի 28-ին: Ընդհանուր առմամբ ասֆալտապատվելու է 2840 մ ճանապարհ: