Տեղական բյուջեից ֆինանսավորում ստացող հաստատություններ

Տեղական բյուջեից ֆինանսավորում ստացող հաստատություններ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բյուջեից 2021 թ-ին ֆինանսավորվում են ստանում հետևյալ հաստատությունները:

Ստորև ներկայացնում ենք յուրաքանչյուր հաստատության աշխատողների քանակը և տրամադրված ընդհանուր բյուջեն:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի բյուջեն, որում աշխատում է 31 մարդ, 586 100 լարի :

Նինոծմինդայի քաղաքապետարանն ունի 97 աշխատող, բյուջեն կազմում է 1 ,553 200 լարի:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի մանկապարտեզներում աշխատում է շուրջ 124 մարդ, բյուջեն կազմում է 823,000 լարի: Իսկ Գանձա գյուղի «Ձնծաղիկ» մանկապարտեզի համար բյուջեն կազմում է 76 000 լարի, որտեղ աշխատում է 20 մարդ:

Նինոծմինդա քաղաքի սպորտդպրոցում աշխատում է 26 մարդ, եւս 12 ֆուտբոլիստներ ստանում են 7 ամսվա աշխատավարձ, բյուջեն կազմում է 180 000 լարի:

13 մարդ աշխատում է Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում, 23 մարդ աշխատում է գյուղերի մասնաճյուղերում, բյուջեն կազմում է 116 000 լարի:

Նինոծմինդայի գրադարաններում աշխատում է 21 մարդ, իսկ գյուղերում աշխատում է 14 աշխատակից, բյուջեն 70,000 լարի է:

Նինոծմինդայի կոմունալ ծառայության մեջ աշխատում է 34 մարդ ՝ 325,000 լարի բյուջեով:

Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնում աշխատում է 31 մարդ, իսկ բյուջեն կազմում է 109,000 լարի:

Նինոծմինդայի երաժշտական ​​դպրոցում աշխատում է 26 մարդ, իսկ բյուջեն կազմում է 75,000 լարի:

Արտադպրոցական կրթության հաստատությունում աշխատում է 20 մարդ, բյուջեն կազմում է 50 000 լարի:

Նինոծմինդա քաղաքի թանգարանում աշխատում է 8 մարդ, բյուջեն ՝ 20 000 լարի:

Զինվորական հաշվառման և զորակոչի ծառայությունում աշխատում է 5 մարդ, բյուջեն կազմում է 71,000 լարի: