Նինոծմինդայի մարզադպրոցում սկսվեց ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները

Նինոծմինդայի մարզադպրոցում սկսվեց ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները

Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում ջեռուցման նոր համակարգի անցկացման համար տեղական բյուջեից հատկացվել էր 20 500 լարի: 17 900 լարի գումարի դիմաց մրցույթը շահել էր Թբիլիսիի «Օվալ» ընկերությունը:

Նախկինում NOR ռադիոն խոսել էր, որ ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները ինչ-ինչ պատճառներով հետաձգվել էր:

Այսօր՝ հունվարի 25 -ին Նինոծմինդայի մարզադպրոցում արդեն ընթանում է ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները:

Սպորտդպրոցի տնօրեն Վալերի Բդոյանը նշեց. «Դահլիճում արդեն ընթանում են ջեռուցման աշխատանքները: Փետրվարից երբ դահլիճը արդեն կապահովվի ջերմությամբ, ուզում ենք վերսկսել խմբակների եւ «Փարվանա» ֆուտզալի ակումբի մարզումները: Քանի որ Ֆեդերացիայից մեզ տեղեկացրեցին, որ ֆուտզալի առաջնությունը մինչեւ փետրվար ամսվա վերջ սկսվելու է»:

Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի մարզադպրոցում սկսվեց ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները
Нет описания.
Нет описания.