Նինոծմինդայում սպորտի հետ կապված իրավիճակը շատ վատ է. Վահե Իրիցյան

Նինոծմինդայում սպորտի հետ կապված իրավիճակը շատ վատ է. Վահե Իրիցյան

Կորոնավիրուսի ֆոնին ոչ միայն Նինոծմինդայում այլեւ ամբողջ Վրաստանում սպորտը նույնպես տուժել եւ անկում է ապրել:

«2021 թվականի Նինոծմինդայի սպորտի բաժնի բյուջեն արդեն հաստատված է, ընդհանուր կազմում է 110 000 լարի: Որտեղից 35 000 լ գումարը նախատեսված է ռեգբիի համար, որը ամեն տարի որպես օգնություն փոխանցվում է Ասպինձային: Մեր մունիցիպալիտետում ոչ ռեգբիի խմբակ ունենք, ոչ էլ մարզիկներ, այդ ամենը մեզ հետ ընդհանրապես կապ չունի, գումարը փոխանցվում է որպես օգնություն: 75 000 լ գումարից 35 000 -ը նախատեսված է տրանսպորտին, իսկ մնացածը մրցույթներ անցկացնելուն՝ թե տեղում եւ թե դրսում մասնակցելու եւ այլն»,- մեզ հետ զրույցում ասաց սպորտի եւ երիտասարդության բաժնի պետ Վահե Իրիցյանը:

Իրիցյանի խոսքով՝ սպորտի հետ կապված իրավիճակը այդքան էլ լավ չէ, քանի որ երկրում դեռ գործում են սահմանափակումներ: Փետրվարի 1 -ից հետո պարզ կդառնա թե թույլատրվելու է արդյոք սպորտային միջոցառումներ եւ մարզումներ անկացնել:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Նինոծմինդայում սպորտի հետ կապված իրավիճակը շատ վատ է. Վահե Իրիցյան