Նինոծմինդա քաղաքի 9 փողոցներ ասֆալտապատվելու են «Ջավախավտոգզա» ընկերության կողմից

Նինոծմինդա քաղաքի 9 փողոցներ ասֆալտապատվելու են «Ջավախավտոգզա» ընկերության կողմից

Հունվարի 28-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը անցկացրել է մրցույթ Նինոծմինդա քաղաքի 9 փողոցների ասֆալտապատման համար՝ 1,330 584 լարի գումարի դիմաց:

Նույն 1330`584.00 լարիի դիմաց մրցույթը շահել է « Ջավախավտոգզա »ընկերությունը:

Ծրագիրը նախատեսում է ասֆալտապատել Նինոծմինդայի հետևյալ փողոցները. Սայաթ-Նովա – 580 մ; Այվազովսկի – 320 մ; Իսակով – 330 մ; Մյասնիկյան – 269 մ; Գագարին – 600 մ; Միքելաձե – 220 մ; Բարաթաշվիլի – 117 մ; Գինոսյան – 228 մ; Ջիվանու փողոց – 176 մ: