Ֆուտզալի «Փարվանա» ակումբը սկսել է մարզումները

Ֆուտզալի «Փարվանա» ակումբը սկսել է մարզումները

Նինոծմինդայի ֆուտզալի «Փարվանա» ակումբը պատրաստվում է «Ընտրական լիգա» կոչվող հերթական մրցույթին՝ Թբիլիսիում:

Սպորտդպրոցի տնօրեն Վալերի Բդոյանի խոսքով. «Փետրվարի 15 -ից մեր մարզումները սկսվել են, մարտի 7 -ից կմեկնարկեն առաջնության խաղերը: Ապրիլից արդեն ֆուտբոլիստների հետ աշխատավարձերի նոր պայմանագրիր կկազմենք ու կսկսենք աշխատել: Վիրուսի հետ կապված դահլիճում հակասանիտարական պայմանները ստեղծել ենք: Սպասումները մեծ են, քանի որ անցած մրցաշրջանում մենք բավականին լավ ենք հանդես եկել»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Ֆուտզալի Փարվանա ակումբը սկսել է մարզումները