Մեր մանկության տանգոն

Մեր մանկության տանգոն

«Մեր մանկության տանգոն» ֆիլմը նկարահանվել է 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից: Ֆիլմի ռեժիսորն է Ալբերտ Մկրտյանը: Գլխավոր դերերում են Մհեր Մկրտչյանը եւ Գալյա Նովենցը:

Ֆիլմում հնչում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը: Ֆիլմը ինքնակենսագրական է եւ պատմում է Ալբերտ եւ Մհեր Մկրտչյանների ընտանիքի մասին:

Ֆիլմում բոլոր թեւավոր խոսքերը, որ արտասանում է դերակատար Գալյա Նովենցը, պատկանում են Ալբերտ եւ Մհեր Մկրտչյանների մայրիկին՝ Սանամին: