Սկսվել է 2004 թվականին ծնված երիտասարդների զինվորական հաշվառումը

Սկսվել է 2004 թվականին ծնված երիտասարդների  զինվորական հաշվառումը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Զինվորական ծառայությունը սկսել է գրանցել 2004 թվականին ծնված երիտասարդներին, ովքեր դարձել են 17 տարեկան:

Նախնական զինվորական գրանցումը ընթանում է հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինծառայության պետ Նաիրի Մանուկյանի խոսքով՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում 176 երիտասարդ կգրանցվի առաջնային զինվորական հաշվառման:

Տղաների քաշն ու հասակը չափվում են տեղում: Նախնական զինվորական գրանցումը կազմվում է քաղաքապետի հրամանի հիման վրա:

Նշենք, որ վկայագիր ստանալու համար կա խիստ սահմանված ժամանակահատված: Գրանցումը հանձնելիս զինկոմիսարիատի վարչության կողմից տրված փաստաթղթերը հետագայում անհրաժեշտ են բարձրագույն և հատուկ ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:

Այն տղաները, ովքեր անպատասխանատու կերպով են արձագանքել այս հարցին և չեն վերցրել իրենց գրանցման վկայականները, դառնում են զորակոչիկ, քանի որ նրանց կարգավիճակը փոխվում է: Զորակոչի ժամանակ նրանց չի տրվում վկայականներ: