Ռեստորաններում հարսանիքներ նշել չի կարելի

Ռեստորաններում հարսանիքներ նշել չի կարելի

Ռեստորանները կվերականգնեն իրենց գործունեությունը փակ տարածքներում, բացի հանգստյան օրերին, Բաթումիում երեկվանից, իսկ մնացած Վրաստանում`մարտի 8-ից: Ռեստորանները ստիպված կլինեն խստորեն պահպանել սահմանված հանձնարարականներն ու չափանիշները ներսում, որոնք խստորեն վերահսկվելու են համապատասխան գերատեսչությունների կողմից

Ռեստորանների արգելքի վերացումը բնակչության մի մասի մոտ թյուրըմբռնման պատճառ է դարձել։ Հանրության մի մասը կարծում է, որ ռեստորանների արգելքի վերացումը նշանակում է նաև տարբեր սոցիալական միջոցառումների արգելքի վերացում:

«Սոցիալական միջոցառումների՝ հարսանիքների, թաղման արարողությունների և այլ միջոցառումների արգելքը մնում է ուժի մեջ: Արգելվում է 10-ից ավել մարդկանց հավաքը նման միջոցառումների ընթացքում»,– մեզ հետ զրույցում հայտնեցին կառավարությունից` նշելով, որ այս սահմանափակումների վերացման վերաբերյալ որևէ նոր որոշում ընդունված չէ:

Դրա հետ մեկտեղ, ուժի մեջ է մնում երեկոյան ժամը 21:00-ից մինչև 05:00-ն տեղաշարժի վրա սահմանափակումը: