Հայաստանի հավաքականը տանը պարտվեց Վրաստանի ընտրանուն. Ֆուտզալ

Հայաստանի հավաքականը տանը պարտվեց Վրաստանի ընտրանուն. Ֆուտզալ

Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի պատասխան խաղում Հայաստանի հավաքականն ընդունել էր Վրաստանի ընտրանուն ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 2-3 հաշվով։ 

Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկան Գարեգին Մաշումյանն ու Դենիս Նևեդրովը։ Վրաստանի կազմում գոլերը հեղինակեցին Քուրթանիձեն, Բինյոն ու Էլիսանդրոն։

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր 0:5 հաշվով։ armsport.am