Իսպանացիները հաղթեցին Վրաստանի հավաքականին

Իսպանացիները հաղթեցին Վրաստանի հավաքականին

Վրաստանի հավաքականը Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ հանդիպմանը հյուրընկալեց Իսպանիային և լարված պայքարում պարտվեց ՝ 1:2 հաշվով

Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ հանդիպումը սկսվեց այնպես, ինչպես ակնկալում էինք. Իսպանացիները գրոհում էին: Վրաստանի հավաքականն ամբողջ ուժերով պաշտպանվում էր ու հնարավորության դեպքում գրոհում:

Իսպանացիներն ունեին տարածքային առավելություն և 11-րդ րոպեին Ֆերան Տորեսը հնարավորություն ստացավ բացել հանդիպման հաշիվը, սակայն Գիորգի Լորիան հիանալի խաղաց ու փրկեց Վրաստանի դարպասը:

Տանտերերից, 18-րդ րոպեին անկյունայինից հետո իրեն դրսևորեց Գուրամ Կաշիան, սակայն այս անգամ նրա հարվածից հետո գործի անցավ իսպանացի դարպասապահ Ունայ Սիմոնը, որը թիմին փրկեց բաց թողած գնդակից:

Հանդիպման հաշիվը բացեց Խվիչա Կվարացխելիան, ով առաջին 11 րոպեներին իսպանացիներին երկու անգամ ստիպեց ստանալ դեղին քարտ ու մշտապես սրում էր հանդիպման ընթացքը: 44-րդ րոպեին Գուրամ Կաշիան գնդակը պահեց պայքարում և գտավ Օթար Կակաբաձեին, որը իր հերթին գնդակը փոխանցեց Օթար Կիտեիշվիլիին, մեր կիսապաշտպանը շարունակեց գրոհը ձախ թևից գտավ Կվարացխելիային և վերջինս մտնելով իսպանացիների տուգանային բացեց հաշիվը ՝ 1-0:

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, գրոհներն ուժեղացնելու համար Բրայան Գիլի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Դանի Օլմոյին, իսկ Ինիգո Մարտինեսին Դիեգո Լորյենտեյի փոխարեն: Իսպանացիներն արդեն մեծ առավելություն ունեին գրոհում, ինչը բերեց իր արդյունքը և նրանք հավասարեցրին հաշիվը: Ժորդի Ալբայի փոխանցումից հետո, Ֆերան Տորեսը գրավեց տանտերերի դարպասը և հավասարեցրեց հաշիվը ՝ 1-1:

Վրաստանի հավաքականը փորձեց խաղալ հակագրոհների վրա, բայց իսպանացիների պաշտպանությունը դա թույլ չէր տալիս ու պահում էր գնդակը: Վիլի Սանյոլը նույնպես փոփոխություններ կատարեց և խաղը խորացնելու համար Սաբա Լոբժանիձեին և Օթար Կիտեիշվիլուն փոխարինեց Գիորգի Բերիձեով և Լևան Շենգելիայով, իսկ հետո փոխարինեց Օթար Կակաբաձեին և Խվիչա Կվարացխելիային, որոնց փոխարինեցին Գոգա Չաբրաձեն և Նիկա Կվեկվեսկիրին:

Իսպանացիները ուղիներ էին փնտրում Վրաստանի դարպասին մոտենալու համար, սակայն նրանց գրոհները կարծես ավարտ չէին գտնում: Վրաստանի ազգային հավաքականի բոլոր անդամները պայքարեցին մինչև վերջ միավորներ ստանալու համար, բայց վերջին վայրկյաններին Դանի Օլմոյի հարվածը փչացրեց մեր հույսերը – Լորիան չկարողացավ հասնել գնդակին, իսկ իսպանացիները առաջ անցան:

Դրանից հետո հիմնական մրցավարը կոպտության համար խաղադաշտից հեռացրեց Լևան Շենգելիային, իսկ Իսպանիան հաղթեց 1-2 հաշվով: