Նինոծմինդայի մարզադպրոցում ավարտվեց սեղանի թենիսի մրցաշարը

Նինոծմինդայի մարզադպրոցում ավարտվեց սեղանի թենիսի մրցաշարը

Ապրիլի 3 -ին իր տրամաբանական ավարտին մոտեցավ Նինոծմինդա քաղաքի մարզահամալիրում տեղի ունեցող սեղանի թենիսի շրջանային մրցաշարը:

Մարզիկները ովքեր դուրս էին եկել եզրափակիչ պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով եւ պատվոգրերով:

Աղջիկների անհատական խաղում առաջին տեղը գրավեց Արմենուհի Հանեսյանը, երկրորդ տեղը՝ Ալիյա Հանեսյանը եւ երրորդը՝ Լուսինե Թումասյանը:

Տղա – աղջիկ զույգերի խաղում առաջին հորիզոնականը գրավեցին Ղուկասյան Վալերան եւ Հանեսյան Արմենուհին, երկրորդ տեղը զբաղեցրեցին Բաղոյան Միտիյան եւ Հանեսյան Ալիյան, իսկ երրորդը՝ Դումոյան Ստյոպան եւ Թումասյան Անահիտը:

Տղաների զույգերով խաղում 3 -րդ  հորիզոնականը գրավեցին Մանվելյան Ստեփանը եւ Սարգսյան Էդգարը՝ Ղուլալիս գյուղից: Երկրորդ տեղը զբաղեցրեցին Սողոյան Աշոտը եւ Ղուկասյան Վալերան: Առաջին տեղը գրավեցին Նորսոյան Արմենը եւ Թազայան Միասնիկը:

Մինչեւ 16 տարեկան տղաների խմբում առաջին տեղը գրավեց Ղուկասյան Վալերան, երկրորդ հորիզոնականում Հանեսյան Միշան էր, իսկ երրորդը Սարգսյան Էդգարը:

16 տարեկանից բարձր տղաների խմբում առաջին պատվավոր տեղը գրավեց Հարութունյան Հայկը, երկրորդ տեղում էր Թազայան Միասնիկը, երրորդը Մարաբյան Ալեքսանը:

Radio NOR · Նինոծմինդայի մարզադպրոցում ավարտվեց սեղանի թենիսի մրցաշարը

Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում մեկնարկեց սեղանի թենիսի մրցաշարը

Ժդանովականի թիմը

Օրոջալարի թիմը