Բաց դաս Հեշտիայի թիվ 2 -րդ հանրային դպրոցում

Բաց դաս Հեշտիայի թիվ 2 -րդ հանրային դպրոցում

Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի թիվ 2 հանրային դպրոցում երկու օր շարունակ տեղի ունեցավ բաց դաս:

Ապրիլի 5 -ին, 5 -րդ դասարանում անցկացվեց «Մեգրելական խոհանոցի օր» մրցույթը:

Աշակերտները պատմության ուսուցչուհի Սվետլանա Արոյանի օգնությամբ տեղեկություններ էին հավաքել մեգրելական խոհանոցի ճաշատեսակների վերաբերյալ: Մրցույթը սկսվեց պետական օրհներգով:

Աշակերտները իրենց պատրաստած ճաշատեսակները կապում էին Սամեգրելոյի ավանդույթների հետ:

Միջոցառման ավարտին երեխաները ստացան հավաստագրեր:

Нет описания.

Нет описания.

Ապրիլի 6 -ին,  10 -րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ անցկացվեց բաց դաս «Լրատվությունը եւ  առողջությունը» խորագրով:

Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի տնօրեն Լալազար Արոյանի խոսքով. «Դասի ընթացքում քնարկվեց տարբեր թեմաներ, օրինակ՝ լրատվությանն միջոցով ինչպես կարելի է պայքարել ծխախոտի, ալկոհոլիզմի եւ թմրամոլության դեմ, կամ ասենք COVID 19 -ը եւ լրագրության դերը այդ ոլորտում: Երեխաների հետ միասին մենք վերլուծեցինք այդ թեմաները՝ թե քննադատաբար մոտեցան լրատվամիջոցներին եւ թե հասարակությանը սպառնացող այդ վտանգավոր երեւույթներին»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Բաց դաս Հեշտիայի թիվ 2 -րդ հանրային դպրոցում