Սաթխա գյուղի անտառային գոտում ծառերի հատումն իրականացրել է «Energo-Pro-Georgia»-ն

Սաթխա գյուղի անտառային գոտում ծառերի հատումն իրականացրել է «Energo-Pro-Georgia»-ն

Սաթխա գյուղի անտառային գոտում ծառերի հատումն իրականացրել է «Energo-Pro-Georgia» ընկերությունը: Ինչպես պարզվեց, ծառերը խանգարում էին էլեկտրահաղորդման գծերին, որտեղ հաճախ տեղի էին ունենում կարճ միացումներ:

Ընկերությունից NOR- ին հայտնել են, որ ծառերը հատվել են բնապահպանական վարչության ներկայացուցիչների հետ միասին, իսկ հատված ծառերը ուղարկվել են Ախալցխա:

«Energo-Pro-Georgia»- ն այդ աշխատանքը կատարելու թույլտվություն ուներ:

Երեկ` NOR ռադիոկայանը հաղորդել էր, որ Նինոծմինդա քաղաքի մոտակայքում գտնվող Սաթխա գյուղի անտառային գոտում հատվել է 13 ծառ: