Մ.Խանչալի գյուղում վերականգնվեց ջրամատակարարումը

Մ.Խանչալի գյուղում վերականգնվեց ջրամատակարարումը

Մ.Խանչալի գյուղի կենտրոնական ջրամատակարարման գծում տեղի ունեցած վթարից հետո ջրամատակարարման ծառայությունը, գտնելով ճեղքման տեղը, իրականացրել է համապատասխան աշխատանք վթարը վերացնելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացանք ջրամատակարարման ծառայությունից, վթարի պատճառը Կաթնատու գյուղի մոտակայքում գտնվող խողովակաշարի վթարն էր:

Ըստ Մ.Խանչալի գյուղի բնակիչների `հիմնական մասն արդեն ապահովված է ջրով, բայց կան տներ, որտեղ առայժմս ջուր չկա:

Ջրամատակարարման ծառայությունը նշում է, որ որոշ տներում ջրի բացակայության պատճառ կարող է լինել այն, որ օդը է մտել համակարգ և առաջացրել է ջրի խցան:

Նշենք, որ ապրիլի 3-ին Մ.Խանչալի գյուղի բնակիչները դիմել էին NOR ռադիո ջրի պակասի խնդրի հարցով: Ապա նրանք ջրամատակարարման ծառայությունից պահանջեցին լուծում գտնել ստեղծված իրավիճակին, քանի որ գյուղի մի մասը մնացել էր առանց խմելու ջրի ավելի քան չորս օր:


Որ գյուղերում կիրականացվեն ջրագծերի նորոգման և ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ