Վրաստանում «Astrazeneca» պատվաստանյութով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր մարդիկ

Վրաստանում «Astrazeneca» պատվաստանյութով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր մարդիկ

Վրաստանում «Աստրազենեկա» պատվաստանյութի օգտագործումը կշարունակվի 55 տարեկանից բարձր մարդկանց շրջանում:

Այդ մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

«Երեկ Եվրոպայի դեղերի գործակալությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լրացուցիչ տեղեկություններ են հրապարակել «Աստրազենեկայի» հետ կապված հնարավոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ: Փորձագետների կոմիտեն երկու կազմակերպություններում էլ հաստատեց, որ «Աստրազենեկայի» օգուտը գերազանցում է հնարավոր ռիսկերը, որոնք պատվաստումից հետո կարող են առաջանալ տարբեր կատեգորիաների հիվանդների մոտ: Չնայած նրանք ընդունեցին թրոմբոցային բարդության և «Աստրազենեկայի» հնարավոր կապը, բարդությունը հազվադեպ է. Ներկայիս վիճակագրությունը ցույց է տալիս, որ շանսը միլիոնից չորսն է, սա Մեծ Բրիտանիայի ցուցանիշն է, բայց անհրաժեշտ է համարվում կենտրոնանալ այս տեսակի բարդության վրա: Այս տվյալների հիման վրա մի շարք երկրներ որոշել են դադարեցնել «Աստրազենեկայի» օգտագործումը պատվաստման ծրագրի շրջանակներում որոշակի տարիքային խմբերում, օրինակ՝ Դանիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում շարունակում են օգտագործել «Աստրազենեկա» 60 տարեկանից բարձր մարդկանց, Ֆրանսիայում` 55 տարեկանից բարձր մարդկանց շրջանում, Շվեդիայում, Իսպանիայում 65 տարեկանից բարձր մարդկանց շրջանում:

Փորձագետների խորհուրդը քննարկեց նախարարության և հիվանդությունների վերահսկման կենտրոնի աշխատակազմի հետ և առաջարկեց, որ «Աստրազենեկայով» շարունակի պատվաստել 55-ամյա տարիքային խմբին` լինի դա քրոնիկ հիվանդության առկայության, թե մասնագիտական ​​ռիսկ ունեցող անձանց շրջանում», – ասաց Գաբունիան:

Նրա խոսքով, կշարունակվի «Աստրազենեկայի» մատակարարումը, քանի որ 55-ից բարձր տարիքի մարդկանց շրջանակը բավականին լայն է:

«Աստրազենեկա» պատվաստանյութը կշարունակվի հասանելի լինել, քանի որ 55 տարեկանից բարձր տարիքային խումբը բավականին լայն է: Դոզան, որը մենք ունենք, բավականին փոքր է: «Աստրազենեկան» բավականին բարձր արդյունքներ ունի տարեցների շրջանում, նրա մատակարարումը կշարունակվի սովորական ձևով», – հավելեց Գաբունիան:

Բացի այդ, Թամար Գաբունիան ասում է, որ ցանկացած տարիքի մարդ, ով արդեն պատվաստվել է «Աստրազենեկայի» պատվաստանյութով, կարող են ստանալ նույն պատվաստանյութի երկրորդ դեղաչափը», – ասաց Թամար Գաբունիան: 1tv.ge

Բնակչության 60 տոկոսի պատվաստումների պլանը բարդ կլինի իրականացնել ներկայիս տեմպերով