Վրաստանում ձվի գինը գրեթե կրկնակի աճել է

Վրաստանում ձվի գինը գրեթե կրկնակի աճել է

Վրաստանում գնաճի տեմպերը չեն նվազում: Լարին դոլարի նկատմամբ շարունակում է արժեզրկվել, մթերքի գները նկատելիորեն աճում են:

Ձվի գինը նույնպես հասել է ռեկորդային թվերի. 10 հատանոց ձվի ամենաէժան տուփն այսօր  Թբիլիսիի «Կարֆուր» սուպերմարկետում 4,75 լարի էր (մոտ 1,5 դոլար): Սա գեթե 2 լարի ավելացում է:

Թանկ են վաճառվում նաև շաքարավազը, մակարոնեղենը: Ռեկորդակիրը մնում է  բուսական յուղը. մեկ լիտր բուսական յուղը կրկնակի թանկ է վաճառվում:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով` երկրում մարտ ամսին 7,2% գնաճ է գրանցվել` 2020 թվականի նույն  ժամանակահատվածի համեմատությամբ:

Գնաճ կա կոմունալ ծառայությունների ոլորտում. ջրամատակարարումը թանկացել է  58,0%-ով, էլեկտրաէներգիան ու գազը` 51,4%.-ով: Հունվար-փետրվարին կառավարությունը սուբսիդավորել է այս տարբերությունը, մարտից սուբսիդավորումը չեղարկվել է:

Մեկ տարվա ընթացքում առավելագույնը թանկացած ապրանքների ու ծառայությունների «TOP-10»-ն` ըստ Geostat-ի.

  • Բուսական յուղ` 62,8%
  • 958 հարկի ոսկյա հարսանեկան մատանի` 40,1%
  • Հնդկացորեն` 36,4%
  • Սուրճ` 35,2%
  • Ջերմաչափ` 31,9%
  • Ատամնաբույժի ծառայություն (ատամի հեռացում) `31,8%
  • Կանաչ լոբի` 30,8%
  • Ձկան պահածո – 30,6%
  • Շաքարավազ` 30,1%
  • Ցավազրկող դեղեր` 29,2%
  • Վրաստանում ձեթի գինը կրկնապատկվել է. Ինչու