Վրաստանի քաղաքացիները կարող են աշխատել Իսրայելում

Վրաստանի քաղաքացիները կարող են աշխատել Իսրայելում

Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն օրինական հիմքերով աշխատանքի անցնել Իսրայելում:

Երկու երկրների կառավարությունները համապատասխան համաձայնություն են ձեռք բերել: Ներկա փուլում Իսրայելը Վրաստանից աշխատանք փնտրողներին  առաջարկում է երկարաժամկետ խնամքի հաստատություններում օգնականի հաստիք: Ցանկացողների համար գրանցումը սկսվելու է ապրիլի 12-ին հատուկ հարթակում ու հասանելի է լինելու ողջ տարվա ընթացքում: Այն քաղաքացիները, որոնց դիմումներին դրական պատասխան լինի, հնարավորություն կստանան մեկ տարի օրինական ապրել ու աշխատել Իսրայելում: Թել-Ավիվը պատրաստ է 1000 աշխատող ընդունել Վրաստանից:

Երկարաժամկետ խնամքի համակարգը կոմպլեքս աջակցության ծրագիր է` տարեց և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ կորցրել են իրենց մասին հոգ տանելու հնարավորությունը:  Համակարգը ներառում է ընտանեկան խնամքի, սոցիալական ծառայությունների և բժշկական խնամքի աջակցություն տանը:

Գերմանիայում աշխատանքի տեղավորման համար գրանցվել է Վրաստանի հազարավոր քաղաքացի