Հեշտիայում աղբամանները մաքրվել են

Հեշտիայում աղբամանները մաքրվել են

NOR ռադիոն անդրադարձել էր, որ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում մի քանի աղբամաններ գտնվում էին ծանրաբեռնված վիճակում:

Վերոնշյալ խնդրի համար մենք դիմել էինք Նինոծմինդայի կոմունալ ծառայության ղեկավար Անդրանիկ Բդոյանին ով մեզ հետ զրույցում պատասխանել էր, որ աղբատար ավտոմեքենան այսօր կժամանի Հեշտիա գյուղ եւ աղբամանները կմաքրվեն։

Նշենք, որ կոմունալ ծառայության աշխատակիցները ճիշտ ժամանակին եւ պարտաճանաչ կերպով այցելեցին գյուղ եւ աղբամաններից աղբը տեղափոխվեց։

Հեշտիայում աղբամանները լցված են