Ջրախեղդ է եղել երիտասարդ տղամարդ

Ջրախեղդ է եղել երիտասարդ տղամարդ

Ծղալտուբոյի մունիցիպալիտետի Նամոխվանի գյուղում Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող ցուցարարներից մեկը մտել է գետը եւ մահացել: Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատեց հանրահավաքի կազմակերպիչներից մեկը՝ Վարլամ Գոլեթիանին:

«Մոտ մեկ ժամ առաջ մի մարդ գետի ափին իր հեռախոսը փոխանցեց ակտիվիստներից մեկին ու մտավ ջուրը: Տեղացիները փորձել են փրկել երիտասարդին, բայց նա լողում էր դեպի գետի խորքը, վերջում հոսանքը տարավ նրան:

Դիակը մինչ այժմ չի հայտնաբերվել: Այս փուլում ինձ համար դժվար կլինի ասել` արդյո՞ք նրա որոշումը կապ ունի «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման հետ», – ասել է Վարլամ Գոլեթիանին Վրաստանի Առաջին ալիքին:

Վրաստանի Առաջին ալիքին ՆԳՆ-ում հայտնել են, որ տեղում աշխատում են փրկարարները:1tv.ge